Լրահոս

26.01.2016 15:02


«ԲՄՎ»-ից կատարված գողության հետքերով

«ԲՄՎ»-ից կատարված գողության հետքերով

Հունվարի 24-ին՝ առավոտյան ժամը 6-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Դավիթ Խ.-ին:
Պարզվել է, որ նա Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից գողացել է շարժիչի ծածկը, դիմացի լուսարձակները և դիմացի պլաստմասսե վահանակը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը