Լրահոս

26.01.2016 15:16


Արցախի բուժհաստատություններում գրանցվել է գրիպով հիվանդների թվի նվազում

Արցախի բուժհաստատություններում գրանցվել է գրիպով հիվանդների թվի նվազում

Հունվարի 26-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 102 հիվանդ, այդ թվում 42-ը մինչև 18 տարեկան:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Հոսպիտալացված 33 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 4-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը ևս չի ավելացել:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը