Աշխարհ

02.09.2022 21:20


Հոգեբանները պարզել են, թե ինչպես կարելի է ավելի քիչ հոգնել երկար կամ ծանր աշխատանքի դեպքում

Հոգեբանները պարզել են, թե ինչպես կարելի է ավելի քիչ հոգնել երկար կամ ծանր աշխատանքի դեպքում
Տիմիոարայի (Ռումինիա) Արևմտյան համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ երկար կամ ծանր աշխատանքի ընթացքում կարճ ընդմիջումներն արդյունավետորեն նվազեցնում են հոգնածությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բարձրացնում են աշխատանքի պրոդուկտիվությունը, գրում է PLOS ONE-ը։
Հոգեբանները վերջին 30 տարվա ընթացքում հրապարակված 22 հետազոտությունների մետավերլուծություն են անցկացրել, որոնց շրջանակներում ուսումնասիրել են միկրոընդմիջումների (10 րոպե կամ ավելի քիչ, մոտավորապես ժամը մեկ անգամ) հնարավոր օգուտները տարբեր առաջադրանքներ կատարելիս: Առաջադրանքները տարբեր էին և իրական աշխատանքի սիմուլյացիաներ և աշխատանքի հետ կապ ռունեցող ճանաչողական թեստեր էին ներառում: Ընդմիջումների տեսակները ևս տարբեր էին՝ հանգստացնող վարժություններ և զվարճանք, օրինակ՝ տեսանյութերի դիտում։

Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ միկրոընդմիջումները կապված են ավելի բարձր էներգիայի մակարդակի և մասնակիցների մոտ ավելի քիչ հոգնածության հետ: Միկրոընդմիջումների և առաջադրանքների ավելի լավ կատարման միջև հստակ կապ չի հայտնաբերվել: Հետազոտողները պարզել են, որ որքան երկար է ընդմիջումը, այնքան այն դա ավելի լավ է ազդում պրոդուկտիվության վրա, հատկապես ստեղծագործական կամ սովորական «թղթաբանական» առաջադրանքներ կատարելիս, սակայն պակաս՝ բարդ մտավոր աշխատանք կատարելիս: Միգուցե բարդ ճանաչողական առաջադրանքներն ավելի երկար ընդմիջումներ են պահանջում։
Շատ հետազոտողներ արդյունավետ ուղիներ են փնտրում՝ աշխատողներին երկար հերթափոխից կամ ծանր գործերից հետո վերականգնելու համար, սակայն նրանք հաճախ կենտրոնանում են օրվա ավարտից հետո վերականգնման վրա: Այնուամենայնիվ, աշխատանքային օրվա ընթացքում վերականգնողական զբաղմունքների հնարավոր հետևանքներն անհասկանալի էին մնում։ Գիտնականները կարծում են, որ ապագա հետազոտություններում անհրաժեշտ է ուսումնասիրել ավելի երկար ընդմիջումների ազդեցությունը, ինչպես նաև պարզել, թե որ զբաղմունքներն են ամենաարդյունավետ կերպով վերականգնում էներգիան միկրոընդմիջումների ժամանակ:
Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը