Լրահոս

24.01.2014 15:15


Հնագետները զարմանալի խճանկարներով հնագույն եկեղեցի են պեղել (լուսանկարներ)

Հնագետները զարմանալի խճանկարներով հնագույն եկեղեցի են պեղել (լուսանկարներ)

Իսրայելցի հնագետները 1500–ամյա բյուզանդական եկեղեցի են պեղել՝ հատակին զարմանալի խճանկարներով։ Ավերակները հայտնաբերվել են Թել–Ավիվից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ալումա գյուղում։

Ժամանակին այս եկեղեցին եղել է տեղի բյուզանդական բնակավայրի կենտրոնը, և հարակից շրջաններից բոլոր քրիստոնյաներն այցելել են այնտեղ։ Այն գտնվել է գլխավոր ճանապարհի մոտ։ Սովորաբար գյուղական բյուզանդական եկեղեցիները փոքր չափի էին լինում, իսկ այս մեկը 22/12մ է։

Հայտնաբերված խճանկարներից մեկը միագիր է՝ Հիսուսի անվան խորհրդանիշը։ Այն ժամանակ բյուզանդացի քրիստոնյաները երբեք խաչը չէին տեղադրի իրենց խճանկարային հատակին, որպեսզի ոտք չդնեին Աստծո խորհրդանիշի վրա։ Իսկ միագիրը Քրիստոսի հունարեն անվան առաջին տառերի հապավման տեսքն ունի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը