Տնտեսական

08.04.2014 13:31


Բ. Պիպոյան. «100 դրամը լրիվ բավարարում է ուղևորափոխադրումն իրականացնելու համար»

Բ. Պիպոյան. «100 դրամը լրիվ բավարարում է ուղևորափոխադրումն իրականացնելու համար»

Այսօրվա ասուլիսին «Իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննարկող հանձնաժողովի հրապարակած այն տվյալները, թե քաղաքային տրանսպորտը պետք է շահագործվի 200-250 դրամով, որակել է անգրագետ:

Պիպոյանի կարծիքով նախապես պետք էր քիչ ծախս ապահովող ավտոբուսներ ընտրել. «Ո՞վ էր իրենց ասում՝ դիզելով ավտոբուսներ բերեին, թող օգտվեն գազով տրանսպորտից: Մեր մոտեցումը պետք է հստակ լինի՝ օգտվել բացառապես գազով սպասարկվող մեքենաներից»:

Բանախոսը պնդել է, որ 100 դրամը լրիվ բավարարում է ուղևորափոխադրումը նորմալ իրականացնելու համար, իսկ Երևանին սպասարկելու համար 1100 ավտոբուսը բավարար է:

«Հանձնաժողովը և ուղևորափոխադրողներն իրենց ուսումնասիրություններն արել են փաստացի ուղևորափոխադրման պայմաններում, իսկ ավելի լավ ուղևորափոխադրման պայմաններում 100 դրամից պակասն էլ է բավարար»,-ասել է Պիպոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը